«Հայտնի լինելը նույնն է, ինչ-որ լինես գեղեցիկ կին». Քեւին Քոսթները նշում է 64-ամյակը

16:31   18 հունվարի, 2019

Ամերիկացի հայտնի դերասան, ռեժիսոր եւ երաժիշտ Քեւին Քոսթներն այսօր՝ հունվարի 18-ին, նշում է ծննդյան 64-ամյակը: Կինոարվեստում նրա ձեռքբերումներն ընդգրկում են՝ «Օսկար»-ի 2 մրցանակ, 3 «Ոսկե Գլոբուս», 1 «Էմմի» եւ 2  Screen Actors Guild մրցանակներ:

Դերասանի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերն են «Թիկնապահը», «Գայլերի հետ պարողը», «Ռոբին Հուդ. գողերի արքայազնը», «Փրկարարը», «Կատարյալ աշխարհը» եւ այլն:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանի արտահայտած մտքերից մի քանիսը:

«Հայտնի լինելը նույնն է, ինչ-որ լինես գեղեցիկ կին»:

«Ես երբեք չեմ հանձնվում, ես շատ ողորկ եմ: Մարդիկ գալիս-գնում են, իսկ ես մնում եմ»:

«Եթե դու քո սահմանները չճանաչես, կյանքում շատ բանի չես կարողանա հասնել»:

«Փողն ինձ համար ամենակարեւոր մոտիվացիան չէ: Ոչ էլ իմ մասնագիտությունն է այդպիսին ինձ համար: Ավելի կարեւոր բաներ էլ կան, քան դերասան լինելն է»:

«Չեմ կարծում, թե երբեւէ մեծ ռիսկի դիմած կամ, չնայած՝ դրանից չեմ վախենում»:

«Ձախողումը քեզ չի սպանում, այն բարձրացնում է քո մեջ մի բան անելու ցանկությունը»:

«Ես աշխատում եմ միայն այն նախագծերի շուրջ, որոնց հաջողությանը հավատում եմ»:

«Միշտ էլ իմացել եմ, որ մի քիչ ոճից զուրկ եմ»:

«Ես առաջնահերթ փորձում եմ գոհացնել ինքս ինձ: Չեմ փորձում լինել այն, ինչն ուրիշներն են ցանկանում տեսնել իմ մեջ»:

«Մարդը պարզապես անում է այն, ինչ իրեն դուր է գալիս եւ փորձում հասկանալ՝ արդյոք դա դո՞ւր է գալիս նաեւ մյուսներին»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE