Նաոմի Քեմփբելը կտրուկ փոխել է իմիջը եւ իրարանցում առաջացրել

19:15   18 հունվարի, 2019

Հունվարի 15-ից Փարիզում սկսվել է տղամարդկանց Նորաձեւության շաբաթը, որի շրջանակներում Ֆրանիսայի մայրաքաղաքում ցուցադրություններ են անցկացվում։ Louis Vuitton-ի ցուցադրությանը մասնակցել են բազմաթիվ հայտնիներ։

Ու թեեւ ուշադրությունը պետք է կենտրոնացած լիներ ցուցադրության վրա, լրատվամիջոցներին ու ներկաներին տպավորել է Նաոմի Քեմփբելը։ Բրիտանացի 48-ամյա մոդելն իրարանցում է առաջացրել նոր կարպերով։ Նա կտրուկ փոխել է սանրվածքը եւ գանգուրներով է եղել։

Քեմփբելը երկար զգեստ է կրել, նրա կերպարն ամբողջացրել են պիջակն ու ակնոցը։

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE