Թիմաթիի ընկերուհին հղի՞ է

17:13   18 հունվարի, 2019

35-ամյա ռեփեր Թիմաթին արդեն մի քանի օր է՝ հարսնացուի, դստեր՝ Ալիսայի եւ մայրիկի՝ Սիմոնայի հետ հանգստանում է Դոմինիկայում։ Մոդել Անաստասիա Ռեշետովան, ով, ըստ լուրերի, արդեն իսկ Թիմաթիի հարսնացուն է, հանգստից համատեղ լուսանկար է հրապարակել սիրելիի հետ։

Լուսանկարում Թիմաթին գրկել է սիրելիին՝ ձեռքերը պահած նրա որովայնին։ «Կես գումարած կես հավասար է ամբողջություն»,- մեկնաբանություններում գրել է Ռեշետովան։

Համատեղ լուսանկարը քննարկումների առիթ է դարձել, եւ երկրպագուներրը հանգել են հետեւության, որ Նաստյան երեխայի է սպասում եւ նրան բազմաթիվ հարցեր ուղղել մեկնաբանություններում։ Նման հարցերը, սակայն, նյարդայնացնում են Ռեշետովային. ավելի վաղ մեկ այլ լուսանկարի մեկնաբանություններում եւս օգտատերերն ուշադրություն էին հրավիրել նրա որովայնին։

«Աղջիկ է։ Սիմոնան երկու թոռնուհի կունենա»,- հայտարարել է հետեւորդներից մեկը, ում Նաստյան պատասխանել է. «Դուք պայծառատես եք, ինչպես նաեւ ուլտրաձայնային հետազոտության մասնագետ»։

Թիմաթին եւս լուսանկարներ է հրապարակում հանգստից։ Նա որոշել է հանգստանալ «Երեք գումարած երկու» ֆիլմի հերոսի նման՝ չի ընտրում հագուստը, երկար ժամանակ չի զբաղվում հեռախոսով եւ չի օգտագործում լոգանքի համար նախատեսված գել։



© NEWS.am STYLE