«13 տարեկան էի եւ ամեն օր արտասվելով տուն էի վազում». Քենդալ Ջենները ցույց է տվել մաշկային խնդիրները

18:48   18 հունվարի, 2019

23-ամյա մոդել Քենդալ Ջենները, ով օրերս խոստովանել էր, որ ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է բարդույթների դեմ, միացել է 10yearchallenge-ին։ Համացանցի հիթը դարձած challenge-ի շրջանակներում մարդիկ հրապարակումներ են տարիներ առաջ արված լուսանկարներ։

Քենդալը Instagram-ի Stories բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, լուսանկար է տեղադրել, որում 13 տարեկան է։ Կադրում երեւում են նրա մաշկային խնդիրները, որոնց դեմ մոդելը երկար ժամանակ պայաքարել է։ Նրան լուրջ անհարարություններ է պատճառել ակնեն։

«Ես 13 տարեկան էի եւ ամեն օր արտասվելով տուն էի վազում, քանի որ մարդիկ նայելու էին իմ մաշկին»,- հրապարակումը մակագրել է Քենդալը։ Մյուս լուսանկարում նա առանց շպարի է եւ երեւում է, որ Քենդալն ազատվել է խնդրից։

People ամսագրին տված հարցազրույցում Քենդալը խոստովանել էր, որ բարդույթների գագաթնակետը երիտասարդ տարիքում էր։ Իրավիճակն ավելի էրր բարդացնում նրա ավագ քույրերի գեղեցկությունը։ Մոդելի խոսքով՝ նա աստղային քույրերց միակը չէ, որ նման խնդիր ունի, սակայն ինքն ամենաշատն է տուժել։ «Բավական դժվար էր նայել գեղեցիկ մաշկով քույրերիս ու մտածել՝ լավ, ինչո՞ւ հենց ես։ Ի՞նչն այնպես չէ ինձ հետ»,- անկեղծացել էր Քենդալը։ Ու թեեւ Ջենները տառապանքի պատճառ է անվանել քույրերին, Քիմը, Քորթնին եւ Քլոեն փորձել են ամեն կերպ աջակցել փոքրիկ քույրիկին։



© NEWS.am STYLE