Ամուսնուց բաժանված Գոհար Ավետիսյանը նիհարել է մոտ 30 կիլոգրամով

18:13   18 հունվարի, 2019

Հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը նախորդ տարվա ավարտին հայտարարել էր, որ բաժանվում է ամուսնուց`Վահիկ Մարտիրոսյանից: Բայց ամուսնալուծությունը կարծես թե նրա համար օգտակար է եղել. Գոհարն ամերիկյան մելոդրամաների հերոսուհիների նման խնդիրները չի փորձել խեղդել պաղպաղակ ուտելով: Նա տարվել է սպորտով ու առողջ սննդով:

Օրերս վիզաժիստը կիսվել է նոր լուսանկարով, որում երեւում է, որ նա նկատելիորեն նիհարել է եւ ավելի լավ տեսք ունի:

Նա ուրախությամբ հայտարարել է, որ կարողացել է ազատվել ավելի քան 30 կիլոգրամից եւ տանը մարզման ընթացքում արված լուսանկար էր տեղադրել։ «Այսօր արդեն մինուս 28 կիլոգրամ։ Ակտիվորեն սպորտային ռեժիմ եմ վարում»,- լուսանկարը մակագրել էր Գոհարը։

Ի դեպ, Վահիկն ու Գոհարը միասին են սկսել նիհարել եւ նույնիսկ հայտնել էին իրենց հաջողությունների մասին, երբ կարողացել էին միասին ազատվել 30 կիլոգրամից։ Գոհար Ավետիսյանն առայժմ չի հայտնում՝ ինչն է սիրելիից բաժանվելու պատճառ դարձել։ Սակայն դատելով բանաստեղծությունից, որը վերջերս Stories բաժնում հրապարակել էր Գոհարը, կարելի է հետեւություն անել, որ հարաբերությունները դադարեցնելու նախաձեռնությունը Գոհարինն է եղել։



© NEWS.am STYLE