Նորաձեւ կոշիկներ գարուն-ամառ 2019․ Ընտրում ենք թրենդայինները (ֆոտո)

14:44   20 հունվարի, 2019

Հետեւել 2019թ․-ի նորաձեւության վերջին հավաքածուներին եւ ասել, որ թրենդային նորույթները շատ են, նշանակում է ոչինչ չասել։

Ընտրությունը բազմազան է, թե՛ ոճային, թե՛ դիզայներական առումով։ Ներկայացված են այնպիսի հետաքրքիր լուծումներով օրիգինալ մոդելներ, որոնց անհնար է չսիրահարվել․ հնարավոր ամեն երանգ, պրինտ ու որակ։ Պլաստիկ, մետալիկ էֆեկտով, վառ գույներ եւ հարուստ դեկոր, կրունկի ոչ սովորական ձեւ եւ իհարկե, դասական մոդելներ։

Այսպիսի զարմանալի քանակությամբ մոդելների մեջ ամեն աղջիկ կարող է իր համար ընտրել մի քանի զույգ կոշիկ։ Եկեք միասին ընտրենք ամենագեղեցիկ ու հարմարավետ կոշիկները՝ սպասվող, տաք եղանակին ընդառաջ, կողմնորոշվենք, ապա շտապենք գնումների։



© NEWS.am STYLE