Քիմ Քարդաշյանը գրեթե ամբողջությամբ մերկ է նոր ֆոտոշարքում

20:46   18 հունվարի, 2019

38-ամյա Քիմ Քրադաշյանը լուսանկարվել է կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող իր ընկերության նոր ֆոտոշարքում։ Լուսանկարներում նա պառկած է լոգարանում եւ կարմիր շրթներկով է։ Իհարկե, գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձել շրթներկի գույնին, քանի որ ուշադրությունը կենտրոնացած էր կիսամերկ աստղի վրա։

Քիմը հայտնել է, որ KKWBeauty ապրանքանիշի հավաքածուում շուտով կհայտնվի նոր, վառ կարմիր գույնի շրթներկ, ինչպես նաեւ մատիտ շուրթերի համար։ Գովազդային արշավը Քիմն ուղեկցել է երկու արտահայտիչ լուսանկարով, որոնցում վառ դիմահարդարմամբ է։

Առաջին լուսանկարում Քիմը հավաքել է մազերը ձեռքերով։ Նրա եղունգները ներկված են վառ կարմիր գույնով։ Երկրորդ լուսանկարն ավելի շատ է ուրախացրել Քարդաշյանի երկրպագուներին։ Դրանում նա պառկած է լոգարանում թաց վերնաշապիկով։ Երեւում է նրա կուրծքը։

Օգտատերերը նկատել են, որ այն ամենայն հավանականությամբ դուր չի գա Քիմի ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին, ով բազմաթիվ անգամներ ասել է, որ դեմ է համացանցում անկեղծ լուսանկարների հրապարակմանը։

Ի դեպ, Քիմ Քարդաշյանի հավաքածուի շրթները կարժեքը կկազմի 18 դոլար, մատիտինը՝ 12։



© NEWS.am STYLE