«Արդեն գժվում եմ իր համար». ծնվել է Սիմա Բաղդասարյանի առաջնեկը

17:41   18 հունվարի, 2019

Հայտնի հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանն առաջին անգամ մայր է դարձել։ Այսօր ծնվել է նրա դուստրը՝ Վիկտորյան։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սիմա Բաղդասարյանը կիսվել է զգացողություններով։ «Դեռ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում մեզ հետ, բայց արդեն գժվում եմ իր համար»,- ասաց Սիմա Բաղդասարյանը։

Երեխան լույս աշխարհ է եկել 3.170 կգ քաշով եւ 52 սմ հասակով։



© NEWS.am STYLE