Բրազիլուհին կես միլիոն դոլար է ծախսել՝ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար

22:01   18 հունվարի, 2019

Բրազիլացի 24-ամյա մոդել Ջենիֆեր Պամպլոնան մեծ գումարներ է ծախսել՝ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար։ Երիտասարդ տարիքում աղջիկն արդեն կես մլն դոլար է ծախսել։

Պամպլոնան առաջին անգամ կրծքերի մեծացման նպատակով վիրահատության է ենթարկվել 17 տարեկան հասակում։ Դրան հաջորդել են այլ վիրահատություններ, այդ թվում չորս կողոսկրերի հեռացում, լիպոսակցիա, ռինոպլաստիկա եւ այլ պրոցեդուրաներ։ Գումարն ամբողջությամբ վճարել է հեռուստաընկերությունը, որի հետ նա պայմանագիր է կնքել իրեն ամբողջությամբ վերափոխելու վերաբերյալ ռեալիթի շոուին մասնակցելու համար։

Մի անգամ մոդելին համեմատել են Քիմ Քարդաշյանի հետ, եւ նա հասկացել է, որ նմանությունը կարող է իրեն օգնել ճանաչում ձեռք բերել։ Այդպես Ջենիֆերը որոշել է դառնալ հեռուստաաստղի նմանակը։ Նա ձգտում է չափից շատ չտարվել վիրահատություններով՝ գրավիչ մնալու եւ իրեն չայլանդակելու համար։

Իսկ մարմնի որոշ հատվածներ նա պատրաստվում է ավելի շատ փոխել, քան Քիմը։ «Ես կանգ չեն առնի, քանի դեռ իմ նստատեղն ավելի մեծ չի լինի, քան Քիմինը»,- հայտարարել է մոդելը։ Նա նույնիսկ դիմել է նստատեղն ու ազդրերը սեփական ճարպի միջոցով մեծացման միջամտության՝ վիրահատություն, որը կարող է հանգեցնել մահվան ճարպի՝ արյան մեջ հայտնվելու պատճառով։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE