«Դոմ 2»-ի հաղորդավարուհին պաշտպանել է նախկին ամուսնուն, ում մեղադրում են բռնաբարության մեջ

11:11   19 հունվարի, 2019

Ռուս 42-ամյա դերասան Թիմուր Եֆրեմենկովին, ով հեռուստահաղորդավարուհի Յուլյա Եֆրեմենկովայի ամուսինն է, մեղադրում են բռնաբարության մեջ։ Զոհի մայրը մասնակցել է «Իրականում» հաղորդմանը՝ տեղի ունեցածն ապացուցելու համար։ Մարինա Տալանովան հայտարարել է, որ դերասանը գիշերային ակումբում բռնաբարել է իր 24-ամյա դստերը՝ Մարիային։

Եֆրիմենկովն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նրա խոսքով՝ աղջիկն իր հետ սիրախաղ է սկսել, եւ ամեն ինչ փոխադարձ համաձայնությամբ է եղել։ Օրերս Առաջին ալիքով եթեր է հեռարձակվել Թիմուրի մասնակցությամբ հաղորդումը, ինչից հետո արտիստի նախկին կինը, ով «Դոմ 2»-ի մասնակից է, պաշտպանել է նրան՝ հայտարարելով, որ «նախկին ամուսնինը չէր կարող ոչ ոքի ձեռք տալ»։

Ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ Յուլիան եւ Թիմուրը բաժանվել են բռնության գործադրման եւ ամուսնու դավաճանությունների պատճառով։ Սակայն Dom2Life-ի հետ զրույցում հեռուստահաղորդավարուհին պատմել է, որ 8 տարվա ամուսնական կյանքի ընթացքում նման իրավիճակներ երբեք չեն եղել։

«Թիմուրը լավն է։ Ամուսնալուծությունից հետո նրա հետ մարդկային հարաբերություններ չէի պահպանի, եթե նա արժանավայել տղամարդ չլիներ»,- նշել է Եվրիմենկովան։ Նա հայտարարել է, որ Մարիան «ցանկացել է առնչություն ունենալ հայտնի դերասանի հետ», այդ պատճառով իր ցանկությամբ ակումբում եղել է նրա հետ, իսկ հիմա փորձում է գումար աշխատել նրա շնորհիվ։



© NEWS.am STYLE