Ծնվել է հայ հայտնի դիզայների դուստրը

19:39   18 հունվարի, 2019

Հայ ամենահայտնի դիզայներներից մեկը՝ Արամ Նիկոլյանը երրորդ անգամ հայր է դարձել։ Ծնվել է Նիկոլյանի եւ նրա կնոջ՝ վիզաժիստ Լիլիթի դուստրը՝ Նիկան։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արամն ասաց, որ չի կարող նկարագրել զգացմունքները եւ առհասարակ գերադասում է չխոսել անձնականի մասին։ Իսկապես, երջանկությունը լռություն է սիրում։

Ամենակարեւորը երեխան ու մայրիկն իրենց լավ են զգում։ Արամն ու Լիլիթն ամուսնացած են 2005թ.-ից եւ դաստիարակում են երկու որդիներին։ Այժմ արդեն ընտանիքին միացել է նաեւ փոքրիկ Նիկան։



© NEWS.am STYLE