Լիլուն պատասխանել է հարցին՝ սիրահարված է, թե ոչ

22:49   18 հունվարի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն Instagram-ի Stories բաժնում պատասխանել է իրեն ուղղված հարցերին։

Ի պատասան հարցերից մեկի՝ երբ է գալու Հայաստան, Լիլուն գրել է. «Շուտով»։ Երգչուհուն նաեւ հարց են ուղղել՝ արդյոք ինչ-որ մեկը կա նրա կյանքում, եւ արդյոք երգչուհին սիրահարված է։

«Ես ժամանակ չունեմ նման բաներով զբաղվելու։ Իհարկե ոչ»,- պատասխանել է երգչուհին։

Ավելի վաղ երգչուհին լուսանկարներ էր տեղադրել որդու հետ։ Նա շնորհավորել էր Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ օգտագործելով իմ կյանք, իմ տղա, սեր եւ այլ հեշթեգեր։



© NEWS.am STYLE