Պատրաստվում է «Թռչելով կկվի բնի վրայով» ֆիլմի պրիքվելը․ Պրոդյուսերների շարքում է նաեւ Ալին Քեշիշյանը

23:13   18 հունվարի, 2019

Իր գործի գիտակ շոուրաներ Ռայան Մերֆին պատրաստ է զբաղվել եւս մեկ նախագծով՝ «Ratched» անվամբ՝ «Թռչելով կկվի բնի վրայով» ֆիլմի պրիկքելով, որը պատմում է բուժքույր Միլդրեդ Ռետչեդի կենսագրությունը։ Գլխավոր դերում հանդես է գալիս «Ոսկե Գլոբուս» տիտղոսակիր Սառա Պոլսոնը։

Հայտնում են, որ Netflix-ը իրավունքի համար ստիպված է եղել մրցել Amazon-ի եւ նույնիսկ Apple-ի հետ։

«Ratched»-ի սցենարիստը Էվան Ռոմանսկին է, որը նկարահանած ոչ մի մեծ նախագիծ չունի։ Պրոդյուսերների շարքում են՝ Մարգարետ Ռայլին, Ալին Քեշիշյանը, Սոլ Զենը եւ Մայքլ Դուգլասը։

Օրիգինալ ֆիլմում, որը նկարահանվել է Քեն Քիզի վեպի հիման վրա, Լուիզա Ֆլետչերը հոգեբուժարանի տնօրեն էր, որտեղ՝ խուսափելով բանտում հայտնվելուց, տեղափոխվել էր Ռենդլ Պատրիկ ՄաքՄերֆը։

Բազմասերիանոց շոուն սկսվում է 1947թ․-ի պատմությամբ եւ հետեւում է Ռետչեդի կարիերայի եւ անձնական աճին։ Երկար տարիներ աշխատելով բժշկական ոլորտում նա սովորական բուժքրոջից  վերածվել է «լիարժեք հրեշի»։ Նախատեսվում է 18 էպիզոդ, որոնք բաժանված են 2 եթերաշրջանի։

Աղբյուրը՝ Variety



© NEWS.am STYLE