Կրքոտ Սեդակովան ցուցադրել է փարթամ բարեմասնությունները

10:07   19 հունվարի, 2019

«Վիա Գրա» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդակովան, ով այժմ իր հանգիստն է վայելում ԱՄՆ-ում եւ դաստիարակում երեք երեխաներին, որոշել է միկրոբլոգի իր հետեւորդների անդորրը կրկին խանգարել։ Փարթամ կազմվածքով երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողազգեստով։

Աննան ցուցադրել է իր բարեմասնությունները, իսկ ահա լուսանկարին կից անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Ես անթերի չեմ, սակայն միշտ իրական եմ»։

Ավելի վաղ, երգչուհին իր միկրոբլոգում  լուսանկար էր հրապարակել, որում ֆոտոխմբագրման ծրագրի օգնությամբ փոխել էր մազերի երանգը եւ հետեւորդներից հետաքրքրվել՝ արժե արդյոք փոխել մազերի գույնը։

Երկրպագուները միանգամից գնահատել էին «կրակոտ» մազերով լուսանկարը, մի մասը Սեդոկովային նույնիսկ համեմատել է դիսնեյյան ջրահարսի կերպարի հետ։ Օգտատերերի մի մասն էլ նշել էր, որ սեքսուալ Սեդակովան ավելի կրքոտ է դարձել։



© NEWS.am STYLE