Կանաչ բիկինի, արեւ, օվկիանոս․ Քայլի Ջենները դստեր հետ մեկնել է հանգստի

15:35   19 հունվարի, 2019

Փետրվարի 1-ին լրանում է Քայլի Ջենների դստեր՝ Սթորմիի 1-ամյակը, սակայն այս ուրախալի իրադարձությունը ռեալիթի շոուի աստղը սկսել է տոնել այժմ։ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի փոքր քույրը դստեր հետ մեկնել է հանգստի։ Քայլին իր երկրպագուներին չի հայտնել, թե որտեղ է գտնվում, սակայն իր Instagram-ում արդեն հասցրել է կիսվել հանգստյան իր առաջին լուսանկարներով, որոնց կից նշել է իր գտնվելու վայրը՝ «դրախտ»։

Միկրոբլոգի նրա էջի հետեւորդների ու երկրպագուների հավանությանն են արժանացել հատկապես այն լուսանկարները, որոնցում երիտասարդ մայրիկը դստեր հետ է պատկերված։

Ջեններին ընկերակցում է նրա լավագույն ընկերուհին՝ Ջորջին Վուդսը։ Իսկ ահա նրա սիրելին եւ երեխայի հայրը՝ 26-ամյա ռեփեր Թրեւիս Սքոթը, դատելով լուսանկարներից ընտանիքի հետ չի, հավանաբար նա զբաղված է իր ակտիվ գործունեությամբ։



© NEWS.am STYLE