Հայ բարբի Լիլի Մորտոն ներկայացել է առանց ներքնազգեստի

12:37   19 հունվարի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, արդեն նաեւ դերասանուհի Լիլի Մորտոն, ով հանդես է գալիս Woman’s Club նախագծում իր Instagram-ի story բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում մոդելը ներկայացել է առանց ներքնազգեստի։ Իսկ ահա մյուս լուսանկարում շիկահեր գեղեցկուհին կրում է խորը դեկոլտեով զգեստ, որը էլ ավելի է ընդգծել նրա բարեմասնությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլի Մորտոն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր լողազգեստով։ Այն կադր էր շոուից, որի հեռարձակման ժամի մասին Լիլին իր հետեւորդներին տեղեկացրել էր մեկնաբանությունների հատվածում։



© NEWS.am STYLE