Տաթեւ Սարգսյանը ներկայացել է ուլտրակարճ զգեստով

13:01   19 հունվարի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհին, ով մարմնավորում է Եվայի կերպարը,  միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել ուլտրակարճ զգեստով։ Նրա կերպարը համալրում են կաշվե բաճկոնն ու վարդագույն կոշիկները։

Ավելի վաղ երիտասարդ դերասանուհին ներկայացել էր ոճային կերպարում․ նորաձեւ զգեստ, որը համադրել էր երկարաճիտ կոշիկների հետ։

«Կատարյալ ազատություն կտա քեզ այն, որ դու կդադարես զարմանալ, անկեղծ կլինես, բայց մարդիկ դա կորակավորեն որպես թուլություն, իսկ հետո արդեն մարդկանց կարծիքները կդառնան անլսելի: Կցանկանաս նորից զարմանալ, բայց զարգացվածությունդ էլ թույլ չի տա։

Կարող է անգամ փշրես դիմացինիդ քո իսկ սառնությամբ կբռնես լռելու ճանապարհը ~ մարդիկ քեզ էլ չեն հասկանա, քանզի դու էլ հինը չես ու անցյալից ոչինչ պետք չէ, միայն փորձը հերիք է  (դու «նոր» ես) իսկ նորերին հները պետք չեն, նրանք իրենց ունեն... կորոշես հեռուն նայել, անցյալը լռողի դերում կլինի, ապագան ` անկառավարելի, բայց ապագայի դռները արդեն լայն բաց են ու դու գիտես, թե ուր գնալ ` ուր կուզես, անգամ փակ աչքերով, ու քեզ ոչ ակնոց է պետք տեսնելու համար, ոչ արև: Մենակ մի բանում կզարմանաս, որ փոխվել ես, որ շատ ես փոխվել, դա էլ կառաջացնի մի մեծ ժպիտ ` ինքնագոհ ու այս ինչ-որ մեկի ծաղր դառած աշխարհում,ամեն ինչ իր տեղը կընկնի։

Անհայտ հեղինակի մտքերին, միքիչ իմը ավելացրեցի»,- Instagram-ում գրել էր նա։



© NEWS.am STYLE