60-ամյա Մադոննան զարմացրել է կարճ եւ մուգ երանգի վարսերով

17:14   19 հունվարի, 2019

Մադոննան չի դադարում զարմացնել։ Այսօր 60-ամյան աստղն իր Instagram-ում տեղադրել է նոր լուսանկար, որում ներկայացել է նոր կերպարում։ Երգչուհին արդեն վաղուց է, ինչ չի դավաճանում իր նախընտրած ոճին՝ շեկ, միջին երկարությամբ վարսերին, իսկ այժմ նա ներկայացել է շատ կարճ եւ մուգ երանգի սանրվածքով։

Միկրոբլոգի նրա հետեւորդները սկսել են ենթադրել, արդյոք Մադոննան կտրուկ փոխել է իր ոճը, թե պարզապես կեղծամ է կրում։

«Իսկ ինչ, եթե․․․», – ինտրիգային կերպով երգչուհին մեկնաբանել է լուսանկարը։

Դիտելով անսովոր Մադոննայի անսովոր սելֆին երկրպագուները նշել են, որ նրան սազում են մուգ վարսերը։



© NEWS.am STYLE