«Կինոշաբթի». Զիրոյանի TOP 5 ամենասիրելի ֆիլմերը (ֆոտո/վիդեո)

15:05   19 հունվարի, 2019

Ինչպես նախորդ շաբաթ, այս շաբաթ եւս NEWS.am STYLE-ը չի մոռանում պատասխանել ձեզ հետաքրքրող՝ «Ի՞նչ ֆիլմ դիտել» հարցին, ինչի համար մեզ օգնության են հասնում հայկական շոու-բիզնեսի հայտնի կինոսերները՝ ներկայացնելով իրենց նախընտրած ֆիլմերի հնգյակը:

Այս անգամ մեր խորագրի հերոսն է դերասան, Women’s Club հումորային նախագծի անդամ  Զիրոյանը:

Դերասանի նախընտրած ժանրերը շատ են: Ամենից շատ նախընտրում է կատակերգական ժանրը: Սիրում է նաեւ մելոդրամաներ, դրամաներ, թրիլեր, մարտարվեստի մասին ֆիլմեր, նաեւ ֆանտաստիկ ժանրի պատմություններ: Միակ բացառությունը, թերեւս, սարսափ ժանրն է: Զիրոյանն իր սիրելի դերասանների շարքում նշեց Մայքլ Բի Ջորդանին եւ Թոմ Հարդիին, իսկ ցուցակը եզրափակեց գեղեցկուհի Նատալի Փորթմանով:

Այսպիսով, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանի սիրելի ֆիլմերի թոփ-հնգյակը եւ նրա մեկնաբանությունը, թե ինչու է իր ընտրությունը կանգ առել հենց այս ֆիլմերի վրա.

Leon: The Professional/ «Լեոն»

«Լյուք Բեսոնի այս ֆիլմն ինձ համար առաջատարներից է: Գլխավոր հերոսի կյանքը բավականին բարդ էր դասավորվել, ինչը նա փորձում է փոխել, սակայն դա նրա մոտ չի ստացվում եւ նա վերադառնում է հին գործին: Բայց մինչ այդ, նա կրկին դեպի լավն է գնում: Բեսոնը լավ մոտեցում է ցուցաբերել: Նաեւ պետք է նշեմ կոմպոզիտորին՝ Էրիկ Սերային: Մի խոսքով՝ այն ինձ համար լավագույն ֆիլմերից է»:

The Godfather/«Կնքահայրը»

«Այս ֆիլմաշարը, կարծում եմ, բոլոր հայերն էլ կհավանեն: Երեք ֆիլմերն էլ սիրում եմ՝ Ալ Պաչինոյի, Մառլոն Բրանդոյի եւ Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ: Այս ֆիլմում մաֆիան ավելի լավ կողմերից ես տեսնում: Ճիշտ է՝ այնտեղ ներկայացված է նաեւ բացասական կողմը, բայց այլ կողմեր էլ կան, որոնցից կարող ես դաս քաղել»:

Le Boulet

«Այս ֆիլմը կատակերգական ժանրի է, ռեժիսորն Արեն Բերբերյանն է: 2002 թ-ի ֆիլմ է: Որպես այդպիսին, ինձ շատ բան չի տվել այս ֆիլմը, բայց այն շատ եմ սիրում, քանի որ այն արկածային է, իսկ կատակերգության ժանրը ես, առհասարակ, շատ եմ սիրում»:

Lawless/ «Օրինազանցները»

«Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, պատմում է վիսկիի անօրինական վաճառքով զբաղվող երեք եղբայրների մասին: Երեք եղբայր, որոնք մեկ բռունցքի պես միմյանց սատար են կանգնած ու այդպիսով հասկանում ես, թե ինչպիսին կարող է լինել ընտանիքը: Գլխավոր դերում հանդես է գալիս Թոմ Հարդին»:

Das Parfum: Die Geschichte eines Mörders/ «Պարֆումեր. մի մարդասպանի պատմություն»

«Ամեն մարդ այս ֆիլմից յուրովի մի բան կարող է քաղել, աձամբ ես այս ֆիլմից հաճույք եմ ստանում: Նախկինում նկարահանված ֆիլմերն ավելի ցայտուն են արտացոլում տվյալ ժամանակաշրջանը՝ օծանելիքի պատրաստումը եւ այլն»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Զիրոյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE