Սիրուշոյի քնքուշ լուսանկարը

16:06   19 հունվարի, 2019

Երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրուշոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին սիրված երգչուհին ներկայացել է բնական գեղեցկությամբ։ Հմայիչ լուսանկարին կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Ձմեռային արեւ բոլորին»։

Նշենք, որ օրեր առաջ Սիրուշոյի ամուսինը՝ Լեւոն Քոչարյանը, շնորհավորել էր կնոջ ծննդյան օրը։

Instagram-ում Լեւոն Քոչարյանը Սիրուշոյի հետ համատեղ լուսանկար էր տեղադրել։ 
«Շնորհակալ եմ 2001-ի ամռանը, որ ինձ կապեց քեզ»,- լուսանկարը մակագրել էր Լեւոն Քոչարյանը՝ օգտագործելով աշխարհ չկա առանց քեզ։



© NEWS.am STYLE