Իննա Խոջամիրյանը նշանվե՞լ է

16:26   19 հունվարի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ում, նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է մեջքով շրջված Հայկ Պետրոսյանի հետ: Հայկն ու Իննան նախկինում երբեք չեն բարձրաձայնել իրենց հարաբերությունների մասին լուրերը՝ անձնական կյանքը նախընտրելով թողնել գաղտնի, սակայն հանրային միջացառումներին զույգը հաճախ ներկայանում էր միասին: Լուսանկարում Իննայի ձեռքի ափին գրված է․ «Ես ասացի այո, 08․01․2019»։ Լուսանկարում երեւում է նաեւ նրա նշանադրության մատանին։

Ավելի վաղ երիտասարդ դերասանուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել էր գայթակղիչ կերպարում։ Նա կրում էր վարդագույն լողազգեստ եւ ճերմակ, թափանցիկ վերնազգեստ։ Լուսանկարին կից հմայիչ դերասանուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Մի պատառ ամառ՝ հունվարին»։



© NEWS.am STYLE