Տոպ, ջինսե տաբատ․ Անահիտ Սիմոնյանի ձմեռային լուքը

23:07   19 հունվարի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Երգչուհի, դիզայներ Անահիտն Սիմոնյանն իր Instagram-ի story հավելվածում, որում ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, նոր լուսանկար է հրապարակել։ Անահիտն իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է կանաչ, ձմեռային տոպով, ջինսե տաբատով, իսկ նրա կերպարն ամբողջացնում է վառ դեղին գոտին։ Լուսանկարին կից Անահիտը լավ օր մաղթելով բոլորին գրել է․ «Արդյունավետ օր բոլորին, իսկ ես գնացի գործերս անելու։ Ձեզ շատ շուտով նորություն է սպասվում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անահիտն Սիմոնյանը միկրոբլոգի իր էջում տեսանյութ էր տեղադրել, որում նա ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի հետ պարում էր ձյան փաթիլների ներքո։

«Շնորհավոր Նոր Տարի, ընկերներ։ Թող 2019թ․-ը Ձեզ եւ Ձեր ընտանիքին միայն ուրախություն ու ժպիտներ բերի։ Եղեք երջանիկ», - մեկնաբանել էր տեսանյութը երգչուհին։



© NEWS.am STYLE