Հյու Գրանտը Չելսիում 17,5 միլիոն ֆունտ ստեռլինգով տուն է գնել

23:47   19 հունվարի, 2019

Հյու Գրանտի ամենահայտնի ֆիլմերից մեկը «Նոթինգ Հիլլ»-ն է, որում հանդես է եկել նաեւ Ջուլիա Ռոբերտսը։ Կատակերգական ֆիլմում գործողությունները զարգանում են Լոնդոնի մեկ սենյականոց բնակարանում։ Այնուամենայնիվ, Հյուն իր համար ընտրեց մեկ այլ, ավելի շքեղ վայր՝ սուպերթանկ Չելսի բնակավայը։ Քանի որ ավելի պարզ լինի մանրամասնենք, որ Գրանտը տան համար վճարել է 17,5 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Բնակարանն ունի վեց ննջասենյակ։ Իսկ դերասանի հարեւանները Քեյթ Միդլթոնի կրտսեր քույրն ու նրա ամուսինն են։

Գնումը կատարվել է անցած տարվա վերջին, իսկ օրերս երջանիկ սեփականատերը 38-ամյա կնոջ ու երեք երեխաների հետ տեղափոխվել է նոր բնակավայր։ Այստեղ նրան տհաճ անակնկալ էր սպասվում։

Չելսիում ամենուրեք տեսախցիկներ են տեղակայված, ինչու չէ նաեւ ոստիկաններն են բավարար, սակայն դա չի կանգնեցրել կողոպտիչներին։ Հանցագործները դերասանի մեքենայից գողացել են պայուսակը, որի մեջ եղել են սցենարներ եւ կնոջ երեխաների բժշկական թղթերը։  

Աղբյուրը՝ EG



© NEWS.am STYLE