Հայդի Քլումի նոր, վայրի ֆոտոշարքը՝ կենդանի օձերի հետ (վիդեո)

22:24   19 հունվարի, 2019

45-ամյա Հայդի Քլումը, ըստ ամենայնի էքստրիմի մեծ սիրահար է։ Մեկ նրա նոր ամուսինն է նրանից 16 տարի փոքր, իսկ այժմ էլ կենդանի օձերի հետ նրա նոր ֆոտոշարքն է։ Նկարահանումներն իրականում շատ վայրի են ստացվել։ Մի քանի օձ շատ հարմար տեղավորվել են Հայդիի կրծքին։

View this post on Instagram

A post shared by Heidi Klum (@heidiklum) on

Հագուստից նրա վրա առկա է միայն ժանյակավոր ներքնազգեստ եւ լայնեզր գլխարկ։ Էկզոտիկ ֆոտոշարքը Քլումն իրականացրել է Germany’s Next Top Model հաղորդման շրջանակներում։ Այս մասին մոդելը հայտնել է իր Instagram-ում։

View this post on Instagram

A post shared by Heidi Klum (@heidiklum) on

«Ինձ դուր եկան նրանք․․․ Հիանալի օր անցկացրի այս գեղեցիկ օձերի հետ», - մեկնաբանել է տեսանյութները Հայլին, որոնք նրա հետեւորդների մոտ խառը զգացմունքներ են առաջացրել։



© NEWS.am STYLE