Ծաղկային պրինտ եւ վառ աքսեսուարներ․ Սառա Ջեսիկա Փարքերի Street Style-ը

13:37   20 հունվարի, 2019

Նյու Յորքի ձմեռը նույնպես ուրախացնում է արեւային եղանակով։ Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերին մի հայացք գցելով տրամադրություն է բարձրանում։ Աստղն այժմ նկարահանվում է «Բաժանում» սերիալում եւ երկրպագուներին ուրախացնում է անսովոր կերպարներով։

Ինչպես Քերի Բրեդշոուն, նրա նոր կերպարը նույնպես սիրում է լինել ուշադրության կենտրոնում։ Փարքերը կրում է մոխրագույն, վանդակավոր վերարկու, ծաղկային պրինտով վերնաշապիկ եւ վառ աքսեսուարներ։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE