Քլոե Քարդաշյանը ներկայացել է վրացի դիզայների հեղինակած վերարկուով

18:47   19 հունվարի, 2019

Վրացի դիզայները կարողացել են հասնել արեւմտյան շուկա, ավելին, նրանք այնտեղ «եղանակ են ստեղծում»։ Դրա վառ ապացույցը Քիմ Քարդաշյանի քույր՝ Քլոեի հերթական տեսանյութն է։ Այս անգամ դիվան ներկայացել է արծաթափայլ վերարկուով, որը ANOUKI ապրանքանիշի արդադրանք է։

Ռեալիթի շոուի աստղը հիանալի տեսք ուներ։

View this post on Instagram

A post shared by TV Imedi (@tv.imedi) on

ANOUKI-ն աշխարհում նորաձեւ հագուստների ամենաթրենդային ապրանքանիշերից մեկն է համարվում։ Գեղեցկուհի Անուկին Թբիլիսիի քաղաքապետ՝ Կախա Կալաձեի կինն է՝ չորս երեխաների մայր, որը հայտնի է Instagram-ի իր հիանալի լուքերով։ Նա կարողանում է պահարանում առկա հագուստը ճաշակով համադրել։ Ի դեպ, հենց այս վերարկուով նա անցած տարի լուսանկարվել էր Էյֆելյան աշտարակի ֆոնին։  Նրա ցուցադրությունները համարվում են թոփային, որոնք հավասար են LAURA STRAMBI, BVLGARI, FURLA, Stelle McCartney եւ այլ ապրանքանիշերին։ 2017-ին ANOUKI ապրանքանիշը պաշտոնապես դարձել է  Միլանի «Նորաձեւության շաբաթվա» մասնակից։

Ի դեպ, վրացական նորաձեւության զարգացված լինելու մեկ այլ օրինակ․ Քիմ Քարդաշյանն անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման էր գնացել Balenciaga նորաձեւության տան գեղարվեստական տնօրեն՝ վրացի դիզայներ Դեմնա Գվասալիայի հեղինակած հանդերձանքով։



© NEWS.am STYLE