Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր միկրոբլոգի հետեւորդների օրը:
Մկոն իր Instagram-ում նոր, իրեն հատուկ զվարճալի լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Մորուքով ես ապէ՞: Մորուքը լավա, օգտակարա»։
Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը Ձմեռ պապի կերպարով էր։ «Մեր տան վարչապետի ամանորյա ուղերձը տանեցիներին»,- մեկնաբանություններում գրել էր դերասանը։