Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի street style-ը

22:04   19 հունվարի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Այսօր գեղեցկուհին իր իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում Լուսինեն իր հետեւորդներին ցուցադրել է իր ձմեռային street style-ը։ Ժպտերես հայուհին կրում է մուգ վերարկու, բաց երանգի երկարաճիտ բարձրակրունկներ եւ բերետ։

Նշենք, որ ավելի վաղ գեղեցկուհին իր Instagram-ի story հավելվածում, որում յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, ջերմ, քնքուշ լուսանկար էր հրապարակել, որում Լուսինեի եւ Արթուրի հիանալի դստրիկ՝ Արիանան էր։ Ըստ ամենայնի նա նոր էր արթնացել քնից։ Լուսանկարին կից գեղեցկուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE