20:44 19 հունվարի, 2019Ասում են, որ զարդերն ու աքսեսուարները կարող են բնութագրել այն մարդուն, ով կրում է դրանք: Դրանք կարող են շատ բան պատմել ձեր մասին. թե ինչպիսի բնավորության գծեր ունեք դուք եւ ինչպիսի անհատականություն եք: Այդ ամենը պարզելուց համար ես հյուրընկալվել էի Alexis Accessories ընկերության հիմնադիր, դիզայներ Արմինե Գեւորգյանի հետ: Հարցազրույցի ընթացքում նա ինձ պատմում էր, թե ինչպես կարելի է ստեղծել գեղեցիկ արվեստի գործեր, ինչից ոգեշնչվել եւ ինչպես հասնել հաջողության: