«Իմ որդին իմ ուժն է»․ Դիանա Գրիգորյանի եւ որդու ջերմ լուսանկարը

15:07   20 հունվարի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջում որդու հետ նոր լուսանկար է հրապարակել, որում որդին ջերմ գրկել է Դիանային։ Սիրով լի այս լուսանկարին կից Դիանա Գրիգորյանն անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Իմ որդին իմ ուժն է»։

Ավելի վաղ Դիանան լուսանկար էր տեղադրել, որում նա գրեթե դիմահարդարված չէր, ընդգծված էին միայն շուրթերը։

««Արհեստական»… այս ածականի հետ ոչ մի կերպ չեմ «համակերպվում»… արհեստական ոչինչ, ոչ մի բան չեմ ընդունում... Սակայն կյանքում ամենուր ստիպված ես լինում առնչվել «արհեստականին»…»,- մեկնաբանություններում գրել է նա։



© NEWS.am STYLE