Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը՝ շքեղ կերպարում

13:08   20 հունվարի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհին, ով մարմնավորում է Եվայի կերպարը,  միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել շքեղ կերպարում։ Դերասանուհին գեղեցիկ ու վառ դիմահարդարմամբ է, իսկ գլխին կրում է թագ։ Լուսանկարին կից Տաթեւը կատարել է անգլերեն լեզվով հետեւյալ գրառում․ «Իմ սխալներն ու վայրէջքները իմ մեծ արկածներն ու առավելությունն են»։

Հիշեցնենք, որ երիտասարդ դերասանուհին ավելի վաղ միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր ուլտրակարճ զգեստով։ Նրա կերպարը համալրում էին կաշվե բաճկոնն ու վարդագույն կոշիկները։



© NEWS.am STYLE