Մարինկա Խաչատրյանի ձմեռային արկածները (ֆոտո)

12:46   20 հունվարի, 2019

Երիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ: Դրանք վերաբերում են իր ժամանցին, հանգստին, դիմահարդարմանն ու ոճին, չմոռանանք նշել՝ նաեւ սիրելիին:

Մարինկա Խաչատրյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, իր Instagram-ում նոր ֆոտոծարք է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է ձմեռային արկածները։

Լուսանկարներում երիտասարդ դերասանուհին ձմեռային, տաք, հաստ հանդերձանքով է։ Լուսանկարներին կից նա մեկնաբանություն չի թողել, սակայն հեշթեգերում նշել է #Ձմեռայինարկածներ արտահայտությունը։ Լուսանկարներն արվել են Ծաղկաձորում, ինչի մասին եւս տեղեկացրել է դերասանուհին։

Ի դեպ, ավելի վաղ Մարինկան իր Instagram-ի Story բաժնում, ուր յուրաքանչյուր տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, դերասասնուհին  սիրելիի հետ ջերմ լուսանկար է հրապարակել, որում թե՛ Մարինկան, թե՛ նրա ընտրյալը սեւ վերնազգետ էին կրում։

Հրապարակման մեջ դերասանուհին նաեւ սիրո խոստովանություն էր արել ընտրայլին։



© NEWS.am STYLE