Անժելա Սարգսյանն աշխարհահռչակ երաժիշտ, ջազի լեգենդ Քուինսի Ջոնսի հետ լուսանկարներ է հրապարակել

10:11   20 հունվարի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, դստեր հետ ժամանցը: Սոցցանցերում լինելով ակտիվ սկանդալային դերասանուհին չի դադարում ուրախացնել իր հետեւորդներին ու երկրպագուներին:

Դերասանուհին իր Instagram-ի story բաժնում, ուր ցանկացած ինֆրմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Քուինսի Ջոնսի հետ է։ Երաժիշտը բռնել է Անժելայի ձեռքը, իսկ դերասանուհին լուսանկարներից մեկին կից գրել է․ «Լեգենդ»։

Եւ նա իսկապես լեգենդ է, որի շնորհիվ երաժշտական աշխարհը հարստացել է ոչ միայն բազմաթիվ հանճարեղ ստեղծագործություններով, այլեւ աստղերով, որոնց գտել է եւ հայտնի է դարձրել հենց ինքը՝ Քուինսի Ջոնսը: Եւ նույնիսկ, եթե դուք ջազային երաժշտության գիտակ չեք, չեք կարող չճանաչել Մայքլ Ջեքսոնի Bad ալբոմը, որի պրոդյուսերն ու կոմպոզիտորը մաէստրո Ջոնսն է:

Ավելի վաղ դերասանուհին միկրոբլոգի իր էջում լուսանկարների շարք էր տեղադրել, որոնցում նա դստեր՝ Եվայի հետ էր։ Դերասանուհին մեկնաբանության հատվածում անգլերեն լեզվով շնորհավորել էր դստեր ծննդյան օրը՝ գրելով․ «Այսօր ծնվել է իմ Եվան, ում սիրում եմ անվեհապահորեն։ Աստված օրհնի քեզ, իմ գեղեցիկ, բարի եւ քնքուշ աղջիկ։ Ես հպարտանում եմ քեզնով»։



© NEWS.am STYLE