Սկանդալային Ջուսը ներկայացել է ուլտրակարճ կիսատաբատով եւ համարձակ բացվածքով վերնազգեստով

14:07   20 հունվարի, 2019

Երգչուհի Ջուսը գրեթե միշտ տարբերվել է իր համարձակ հանդերձանքներով, ոճային կերպարանափոխություններով։ Այդ ամենի ականատեսը հաճախ դարձել ենք՝ հետեւելով նրա Instagram-ի հրապարակումներին: Համարձակ երգչուհին գրեթե միշտ իր միկրոբլոգի հետեւորդ-երկրպագուների հետ կիսվում է իր առօրյայով եւ աշխատանքային պրոցեսով, որոնք լի են անակնկալներով։

Ջուսը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին կրկին անգամ ներկայացել է համարձակ կերպարում։ Լուսանկարում նա կրում է սեւ, խորը դեկոլտեով վերնազգեստ, սեւ ուլտրակարճ կիսատաբատ։

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին Instagram-ի էջում լուսանկարներ էր տեղադրել, որոնցում վառ դիմահարդարմամբ էր։ Նա սեւ զգեստ էր կրում, որը լայն լանջաբացվածք ուներ։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր վզնոցն ու ականջօղերը։



© NEWS.am STYLE