Մեգան Մարքլը չի ցանկանում ծննդաբերել թագավորական հիվանդանոցում

17:16   20 հունվարի, 2019

Անգլիական թագավորական ընտանիքը, ինչպես հայտնի է, պահպանում է ավանդույթները։ Օրինակ, Վինձորների ընտանիքում ընդունված է, որ կանայք ծննդաբերում են Լոնդոնի Սուրբ Մարիա հիվանդանոցում, որի ծառայություններից օգտվում են նաեւ շատ հայնիներ եւ հարուստներ։

Սակայն, Մեգան Մարքլը ոչ մի ավանդույթ չի ցանկանում պահպանել։ Պաշտոնապես դրա մասին ոչ ոք չի խոսում։ Թագավորական ազգանունը կրողները ամեն կերպ ցուցադրում են, որ նախկին դերասանուհին այժմ ընտանիքի լիիրավ եւ սիրված անդամ է դարձել։  Բայց, հավաստի աղբյուրները լրագրողներին պարբերաբար ներկայացնում են, որ Մեգանը նույնիսկ պալատում է ապրում իր օրենքներով՝ նյարդանացնելով աղախիններին եւ մինչեւ անգամ Եղիզաբեթ II թագուհուն։

Ինչպես հայտնի է դարձել The Sun պարբերականին, արքայազն Հարրին կտրականապես դեմ է, որպեսզի կինը ծննդաբերի Սուրբ Մարիա հիվանդանոցում, չնայած հարցն արդեն որոշված էր։  Ավելին, պարբերականի զրուցակիցն ասել է, որ Մեգանը չի ցանկանում անել այն, ինչ արել է Քեյթ Միդլթոնը։

Պարզվել է, որ նորաթուխ դքսուհին արդեն որոշել է, որ իր երեխան լույս աշխարհ է գալու Ֆրայմլի Պարկ հիվանդանոցում, որը գտնվում է Սուրեյ կոմսության տարածքում։ Եթե Լոնդոնի հիվանդանոցում պայմանները համապատասխանում են հինգաստղանի հյուրանոցին, ապա Սուրրեյում ամեն ինչ ավելի քան համեստ է։ Մեգանի հիվանդասենյակում նույնիսկ լոգարան չի լինելու։

Այդուհանդերձ, Մեգանը, ով պատրաստվում է ծննդաբերել փետրվար ամսին իրենն է պնդում։



© NEWS.am STYLE