Глюк'oZа ցուցադրել է ազդրի վրայի արտասովոր դաջվածքը

18:12   20 հունվարի, 2019

Հայտնի երգչուհի Глюк'oZа-ն (Նատալյա Իոնովա) ընտանիքի հետ հանգստանում է Թայլանդում։ Նա պարերաբար լողազգեստներով լուսանկարներ է հրապարակում միկրոբլոգի իր էջում։ Հերթական նմանատիպ լուսանկարում երգչուհու երկրպագուները նկատել են աղդրի վրա առկա դաջվածքը, որը թխվածքաբլիթի տեսք ունի։

Հետեւորդներն ու երկրպագուները հիացել են այդ պատկերով, իսկ ամենաուշադիրները նկատել են, որ Глюк'oZа-յի մարմնի վրա այդ պատկերը գոյություն ունի վաղուց։ 

Մի խոսքով, երգչուհին իր հասցեին օգտատերերից ավելի շատ քննադատության է արժանանում, քան լավ խոսքերի, ինչի ապացույցն էլ նրա եւ դուստրերի միանման լողազգեստներով լուսանկարի շուրջ առաջացած սկանդալն էր։



© NEWS.am STYLE