Սոֆյա Պողոսյանի գրավիչ լուսանկարները

17:46   20 հունվարի, 2019

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում այնքան էլ ակտիվ չէ, բայց կարողանում է մշտապես երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել:

Դերասանուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հմայիչ կերպարում։ Սոֆյան կրում է բաց երկնագույն, փքված թեւերով վերնաշապիկ, սեւ տաբատ։ Գեղեցկուհին ներկայացել է վառ դիմահարդարմամբ։

Ավելի վաղ Սոֆյա Պողոսյանը սիրելիի՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ ամանորյա կադրեր էր հրապարակել։ «Շնորհակալ եմ բոլոր-բոլորին 2018-ին կողքիս լինելու համար,թե ուրախ և անհոգ օրերին,թե դժվարութունների եւ հուսահատության պահերին։ Սիրելիներս թո՛ղ գալիք տարին լինի երջանկության, անհոգության, խաղաղության տարի՝ լի լույսով եւ սիրով։ Սիրեք եւ փայփայեք միմյանց։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- մեկնաբանություններում գրել էր Սոֆյա Պողոսյանը։



© NEWS.am STYLE