Հայտնի «Մադրիդցիներն աշխարհում» հեռուստանախագիծն անդրադարձել է Հայաստանին

15:41   20 հունվարի, 2019

Իսպանական «Մադրիդցիներն աշխարհում» հայտնի ճանապարհորդական հեռուստանախագիծը Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայաստանի մասին հաղորդում է նկարահանել։ Այն հեռարձակվել է հունվարի 15-ին, այս մասին տեղեկացնում է «Telemadrid»-ը: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Նախագիծն անդրադարձ է կատարել Մատենադարանին, այնտեղ պահվող ձեռագրերին, Հայոց ցեղասպանության թանգարանին, որը պատմում է 20-րդ դարասկզբին զոհված 1.5 միլիոն հայերի մասին:



© NEWS.am STYLE