Արմինկայի հմայիչ լուսանկարները

18:38   20 հունվարի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ի story բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում երգչուհին կրում է սեւ, երկար զգեստ, արծաթափայլ բարձրակրունկ երկարաճիտներ։ Լուսանկարներին կից երգչուհին մեկնաբանություն չի թողել։

Ավեի վաղ Արմինկան իր Instagram-ում, տոնական լուսանկարներ էր հրապարակել, որոնք արված են տոնական ծառի ֆոնին։ Հմայիչ լուանկարներին կից երգչուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Շնորհավոր Հին Նոր Տարի»։



© NEWS.am STYLE