Օձի կաշվի պրինտ, համարձակ բացվածք․ Շպռոտի հրապուրիչ կերպարը

19:44   20 հունվարի, 2019

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին այսօր իր  Instagram-ի story բաժնում, որտեղ յուրաքանչյուր տեղեկություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է  օձի կաշվից պրինտով, խորը դեկոլտեով զգեստով։ Լուսանկարին կից վառ դիմահարդարմամբ Շպռոտ մեկնաբանություն չի կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր սեւ, կարճ զգեստով, որն ընդգծում է նրա մարմինը: Կերպարը լրացնում էին վառ շրթներկն ու հաստ վզնոցը:



© NEWS.am STYLE