Մկոն կիսվել է նյարդեր «ուտելու» իր տարբերակով

22:07   20 հունվարի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր միկրոբլոգի հետեւորդների օրը:

View this post on Instagram

A post shared by Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan) on

Մկոն իր Instagram-ում նոր, հումորային հոլովակ է հրապարակել, որին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Իսկ ի՞նչ ներվեր ուտելու տարբերակ գիտեք դուք»։ Դերասանի այս գրառմանը շտապել են արձագանքել հետեւորդ-երկրպագուները, որոնք թվարկել են իրենց հայտնի եղանակները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մկոն իր Instagram-ում իրեն հատուկ զվարճալի լուսանկար էր հրապարակել, որին կից կատարել էր հետեւյալ գրառումը․ «Մորուքով ես ապէ՞: Մորուքը լավա, օգտակարա»։



© NEWS.am STYLE