Ձուն ճաքեց, այժմ հերթը Քիմ Քարդաշյանինն է

22:37   20 հունվարի, 2019

Instagram-ի օգտատեր world_record_egg-ը, որը հրապարակել էր ձվի մասին ամենահայտնի գրառումը, նոր լուսանկար է հրապարակել, որը էլ ավելի շատ է զայրացրել Քարդաշյան ընտանիքին։ Նոր Լուսանկարում ձուն ճաքել է։ Այդ հրապարակումն արժանացել է չորս միլիոն օգտատերերի հավանությանը, որոնք գրում էին, որ պետք է նոր ճաքերից խուսափելու համար պետք է զգույշ լինել։

Հիշեցնենք, որ ձուն տեղադրվել էր, որպեսզի այն գերազանցեր Քայլի Ջենների սահմանած ռեկորդը։ «Եկեք միասին սահմանենք համաշխարհային ռեկորդ եւ «թքենք» Քայլի Ջենների հայտնիության վրա։ Մենք կարող ենք», - գրել էր world_record_egg-ը։ Եւ դա նրա մոտ ստացվեց։ Այժմ ձուն ավելի քան 49 միլիոն լայք ունի, իսկ էջին բաժանորդագրվել է մոտավորապես ութ միլիոն մարդ։

Քարդաշյանները, սակայն պարտքի տակ չմնացին։ Քիմ Քարդաշյանը Հելոուինի զգեստով լուսանկար հրապարակեց, որը փայլուն քարերով ներքնազգեստ էր ու հրեշտակի թեեւր։ «Ահա, գնահատեք։ Գտա այս լուսանկարը Հելոուինից», - գրել էր Քարդաշյանը, ինչով օգտատերերի գովասանքին եւ հիացմունքին արժանացավ։ Օգտատերերը միանգամից հասկացան, որ դա ակնարկ էր ձվի էջին։

Հենց նրանք էլ գրեցին, որ ձուն ճաքեց, քանզի չդիմացավ Քարդաշյանի հետ մրցակցությանը եւ, որ սպասում են Քարդաշյանի պատասխան քայլին։



© NEWS.am STYLE