«Վտանգավոր դիետա». «Դոմ 2»-ի մասնակից Սաշա Չերնոյի (Օգանեսյան) մոտ արյունահոսություն է սկսվել

11:01   21 հունվարի, 2019

«Դոմ 2»-ի 25-ամյա մասնակից Սաշա Չերնոյի մոտ արյունահոսություն է սկսվել, եւ նա շտապ հոսպիտալացվել է։ Սաշայի (նա վերջերս ամուսնացել է նախագծի մեկ այ մասնակցի՝ Իոսիֆ Օգանեսյանի հետ) ինքնազգացողությունը վատացել է հենց շոուի նկարահանումների ընթացքում։ Հետազոտությունից հետո նրան դեղամիջոցներ են նշանակել եւ արգելել ինքնուրույն նիհարել։  

Ալեքսանդրա Չերնոն, հավանաբար, ռեալիթի շոույի ամենահայտնի մասնակիցն է։ Նա առանձնանում էր ավելորդ քաշով ու բարդ բնավորությամբ, բայց կարողացավ ապացուցել, որ այդ ամենը նշանակություն չունի, երբ գտնում են նրան, ով քոնն է։ Իոսֆիֆ Օգանեսյանի եւ նրա հարսանիքը տեղի է ունեցել վերջերս։

Արարարողությունից հետո նա մոռացել է բոլոր դիետաների մասին եւ ավելորդ քաշ հավաքել։ Արդյունքում քաշը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 137 կիլոգրամ, ինչից հետո նա նախագծի վարորդի՝ Վլադ Կոդոնի հետ, գրազ էր եկել, որ արագ կնիհարի։ Դա հանգեցրել է անսպասելի հետեւանքների։

«Գիրացել էի ինձ համար առավելագույն քանակով՝ 137 կիլոգրամ։ Վլադի հետ գրազ եկա, որ մեկ շաբաթվա ընթացքում կդառնամ 130։ Որոշեցի օգտագործել հին մեթոդը՝ լավ ուտել առավոտյան եւ ճաշին, իսկ երեկոյան առհասարակ չուտել։ Անցել է հինգ օր, այսօր արդեն քաշս 129,2 կիլոգրամ է։ Նման է հեքիաթի, այնպես չէ։ Ես էլ էի այդպես մտածում, քանի դեռ երեկ շոուի ընթացքում որովայնի ստորին հատվածում այրող ցավ չզգացի»,- հետեւորդներին պատմել է Սաշան։

Նա նաեւ հայտնել է, որ բժիշկներն առաժմ արգելել են իրեն նիհարել. «Այս պահին երեխաների մասին նույնիսկ խոսք չի կարող լինել։ Միայն բուժում։ Սա բավական նուրբ եմ ասում»։

Հիշեցնենք, որ Սաշա Չերնոյի եւ Իոսիֆ Օգանեսյանի հարաբարերություններն այնքան էլ հարթ չէին, քանի որ աղջիկը չափազանց շատ էր ճնշում զուգընկերոջը։ Օգանեսյանը բազմաթիվ անգամներ ասել է՝ որքան է իրեն դուր գալիս Սաշայի մարմինը. նա ամեն կերպ աջակցում է կնոջը եւ հույս ունի, որ նա շուտով կապաքինվի։ Վերջերս կայացած հարսանիքը երկրպագուներին հույս է ներշնչել, որ նախագծի հերոսների կապը երկարատեւ կլինի։

Աղբյուրը՝  StarHit

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE