«Կեղտոտ» գաղտնիք. ինչ չէր թույլատրվում Սանսա Սթարկին «Գահերի խաղ»-ում դերակատարման համար

13:15   21 հունվարի, 2019

«Գահերի խաղը» հայտնի սերիալում Սանսա Սթարկի կերպարը մարմնավորող Սոֆի Թերները վերջին եթերաշրջանի ցուցադրությունից առաջ երկրպագուների հետ կիսվել է ամենասարսափելի պահանջով, որն իրեն ներկայացրել են սերիալի հեղինակները։ InStyle-ի հետ հարցազրուցում դերասանուհին պատմել է, որ նկարահանումների ընթացքում արգելված էր լվանալ մազերը։

«Առաջին  մի քանի եթերաշրջանների ընթացքում ինձ թույլատրվում էր լվանալ մազերը, քանի որ այդ ժամանակ ես մարմնավորում էի երիտասարդ արիստոկրատ աղջկա կերպար։ Հինգերորդ եթերաշրջանում նրանց ինձ խնդրեցին դադարել դա անել, ինչը չափազանց զզվելի է»,- ասել է Թերները։

Դերասանուհին երկրպագուներին շոկի է ենթարկել եւ հայտնել, որ «կեղտոտ մազերով ապրել է մի քանի տարի»։ «Գլուխս ամբողջ ընթացքում քոր էր գալիս։ Աշխատում էին մեքենաներ, որոնք արհեստական ձյուն էին բաց թողնում, եւ մազերիս մշտապես կպչում էին թղթե ձյուներ։ Զզվելի է»,- պատմել է դերասանուհին։

«Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանը եթեր կհեռարձակվի ապրիլի 14-ին։ Ավելի վաղ NEWS.am Styleհրապարակել էր սերիալի վերջին եթերաշրջանի թրեյլերը։



© NEWS.am STYLE