Դեւիդ Բեքհեմը ցույց է տվել՝ ինչպես է 7-ամյա դուստրն իր համար նախաճաշ պատրաստել

14:13   21 հունվարի, 2019

Անգլիացի հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը եւ նրա կինը՝ Վիկտորիա Բեքհեմը, ովքեր առանձնանում են ընտանիքի ու երեխաների հանդեպ ջերմ վերաբերմունքով, միկրոբլոգերում հաճախ են կիսվում նրանց լուսանկարներով։ Դեւիդ Բեքհեմը Instagram-ում սրտառուչ լուսանկար է հրապարակել։ Նրա փոքրիկ դուստը՝ Հարփեր Սեւենը, նախաճաշ է պատրաստել, ինչը շատ է ուրախացրել ֆոտբոլիստին, ով չէր կարող դրա մասին չպատմել հետեւորդներին։  

Սեւ-սպիտակ գունավորմամբ լուսանկարում երեւում է՝ ինչպես է Հարփերը նախաճաշ պատրաստում իր սիրելի հայրիկի համար։ Բեքհեմին նախաճաշն այնքան է դուր եկել, որ նա մարտահրավեր է նետել աշխարհի ամենահայտնի շեֆ-խոհարարին։ «Իմ փոքրիկ շեֆ-խոհարար, շնորհակալություն բեկոնով սենդվիչի համար։ Պաշտպանվիր, Գորդոն Ռազմզի»,- լուսանկարը մակագրել է Դեւիդ Բեքհեմը։

Երկրպագուներին հիացրել է Դեւիդի եւ Վիկտորիայի դստեր նոր լուսանկարը, ովքեր նշել են, որ ֆոտբոլիստն եւ երգչուհին մեծացրել են հրաշալի երեխաների։

Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմներն ամուսնացել են 1999թ.-ի հուլիսի 4-ին հին իռլանդական ամրոցում։ Հարսանյաց արարողության պահին երգչուհին արդեն իսկ կրում էր իրենց առաջին երեխային՝ Բրուքլինին։ 2002թ.-ին ծնվեց զույգի մյուս որդին՝ Ռոմեոն, իսկ չորս տարի անց լույս աշխարհ եկավ Քրուզը։ Հարփեր Սեւենը ծնվել է 2011թ.-ին։



© NEWS.am STYLE