Եվա Բաղդասարյանի նուրբ կերպարը

11:43   21 հունվարի, 2019

Երիտասարդ սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոսեսիաներից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Դերասանուհին այս անգամ նոր կադրեր է հրապարակել, որոնցում ներկայացել է նուրբ կերպարում։ Եվան նուրբ դիմահարդարմամբ է, կրում է սեւ վերնազգեստ եւ ծաղկային աքսեսուար։ «Բարի առավոտ, երկիր»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ Instagram-ի իր էջում դերասանուհին լուսանկար էր տեղադրել, որում ներկայացել է՝ գայթակղիչ տեսքով՝ կարմիր, խորը դեկոլտեով զգեստ, վառ դիմահարդարում։ Լուսանկարին կից Եվան գրել էր․ «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։



© NEWS.am STYLE