«Հայկական մշակույթն ուսումնասիրում եմ ամեն օր». Սերենա Ուիլիամս

12:47   21 հունվարի, 2019

Ամերիկացի հայտնի թենիսիստուհի, Reddit ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը՝ Սերենա Ուիլիամսը, խոսել է ընտանիքում հայկական մշակույթի ազդեցություն մասին։

«Հայկական մշակույթն ուսումնասիրում եմ ամեն օր։ Երեկ Ալեքսիսը պատմում էր իր ազգի, նրանց մշակույթի մասին։ Հայերի շրջանում շատ են մարդիկ, ովքեր ամեն ինչի ինքնուրույն են հասել, ովքեր մեծ հաջողության են հասել բիզնեսում։ Արդեն ասել եմ, որ ինձ պատվավոր հայուհի եմ համարում ամուսնուս եւ աղջկաս շնորհիվ»,- TennisWorld-ի հետ զրուցում ասել է Ուիլիամսը։

Նա նաեւ նշել է, որ բոլոր հայերն, ում ինքը հանդիպում է, ասում են, որ շատ են հպարտանում իրենով։



© NEWS.am STYLE