Էնդի Սերկիսը Թերեզա Մեյի կերպարում կատարել է «Բոհեմական ռապսոդիա»-ն

16:56   21 հունվարի, 2019

Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Էնդի Սերկիսը (Սարկիսյան), ով «Մատանիների տիրակալը» ֆիլմում մարմնավորել է Գոլումի կերպարը, կրկին նմանակել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին։ Այս անգամ դերասանը կատարել է Queen խմբի «Bohemian Rhapsody» երգը եւ փոխել դրա բառերը, հայտնում է DailyMail-ը։  

Տեսանյութում ցուցադրված են Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը, ինչպես նաեւ Բորիս Ջոնսոնը եւ Մայքլ Գոուվը։

Էնդի Սերկիսը դերասան է, ռեժիսոր, սցենատրիստ, ով ծնվել է 1964թ. Լոնդոնում՝ հայազգի Կլիմենտ Սարկիսյանի եւ բրիտանացի Լիլի Վիչի ընտանիքում։ Կարիերան սկսել է թատրոնում եւ մեծ հաջողություն ունեցել, ապա զբաղվել կինեմատոգրաֆիայով, մարմնավորել ավելի քան 30 կերպար։ Առավել հայտնի դերերից են Կեսարի կերպարը «Կապիկների մոլորակի ապստամբությունը» ֆիլմից, Քինգ-Քոնգի կերպարը։

Դերասանը նոմինացվել է «Ոսկե գլոբուս», «Էմմի» եւ BAFTA մրցանակաբաշխություններին։ Էնդի Սերկիսն ապրում է Լոնդունում կնոջ՝ դերասանուհի Լորեն Էշբուրնի եւ երեք երեխաների՝ Ռուբիի, Սոնիի եւ Լուիի հետ։



© NEWS.am STYLE