«Իմ մասին մի խոսացեք այդքան երկար, եղբայրներ, ախր Դուք իմ մտքով ընդհանրապես չեք անցնում»․ Սոս Ջանիբեկյան

15:59   21 հունվարի, 2019

Դերասան Սոս Ջանիբեկյանը Facebook-յան էջում նոր գրառում է կատարել՝ նշելով, որ ինչ-որ մարդիկ իր կյանքն ու իրեն են քննարկում։

«Պարզվում ա, ինչ որ մարդիկ մայրական արգանդից Դուրս են էկել իմ կյանքն ու ինձ են քննարկում:

Նախ առաջինը, այն կյանքը և ապրելու ձևը, որ Ձեզ թվում ա դա է ճիշտը, դա Ձեզ միայն թվում ա:

Երկրորդ, Դուք Ձեր կյանքն ապրեք նենց, ոնց որ Դուք եք ճիշտ համարում, ուրիշի կյանքի հետ գործ չունեք, որ մի հատ էլ Ձեզ իրավունք վերապահեք, նստեք մի քանի հոգով ճիշտ ու սխալ անեք:

Եվ երրորդ, իմ մասին մի խոսացեք էդքան երկար եղբայրներ, ախր Դուք իմ
մտքով ընդհանրապես չեք անցնում»,- գրել է դերասանը։



© NEWS.am STYLE