Հայտնի կոսմետիկ ապրանքանիշը նվաստացրել է ցելյուլիտով կանանց  

18:34   21 հունվարի, 2019

Դերասանուհի եւ հասարակական գործիչ Ջալիլ Ջամիլը Twitter-ի իր էջում կտրուկ քննադատության է ենթարկել Avon կոսմետիկ ապրանքանիշի հակացելյուլիտային միջոցների նոր գովազդային արշավը, հայտնում է The Sun-ը։

Նրան զարացրել է այն, որ հակացելյուլիտային միջոցի նշանաբանն է՝ «Դեմքին փոսիկները գեղեցիկ են, ազդրերին՝ ոչ»։

«Բավական է կանանց նվաստացնել տարիքի, կնճիռների, ցելյուլիտի պատճառով»,- հայատարարել է Ջամիլը՝ գովազդային արշավի հեղինակներին ծաղրածուներ անվանելով։ «Ցուլյուլիտ ունեն գրեթե բոլորը, նույնիսկ Avon-ի ծաղրածուները։ Դա անխուսափելի է ու նորմալ։ Կանանց ստիպել վախենալ սեփական մարմնից եւ փորձել «ուղղել» նշանակում է նրանց սթրեսի ու անհաջողության տրամադրել»,- եզրափակել է նա։

Դատելով մեկնաբանություններից՝ օգտատետերից շատերն աջակցել են դերասանուհուն, եւ հրապարակումը վայրկենապես տարածվել է համացանցում։

Avon-ի ղեկավարությունն իր հերթին ներողություն է խնդրել բոլորից, ում կարող էր վիրավորել՝ պնդելով, որ նման նպատակ չեն հետապնդել։ Instagram-ի պաշտոնական էջում լուսանկար է հրապարակվել՝ «Մենք զղջում ենք» գրությամբ։

Ջամիլա Ալիա Բերտոն-Ջամիլը բրիտանացի դերասանուհի է։ Նա հայտնի է դարձել The Good Place, Hollywood Game Night եւ այլ հեռուստասերիալներում մարմնավորած կերպարներով, ինչպես նաեւ ծավալած հասարակական գործունեությամբ։ Նա BBC-ում վարել է The Official Chart ռադիոհաղորդումը։



© NEWS.am STYLE